TOP նոր
» » » Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը

Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը

8-08-2020, 08:06 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
8 Օգոստոս 2020, 08:06 - NovostiNK
Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը


Օգոստոսի 7-ի երեկոյան Արդբեջանի Հաջիգաբուլի շրջանում գազատար է պայթել, որից հրդեհ է բռնկվել, վկայակոչելով հարեւան երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հայտնում է Sputnik-Ադրբեջանը։

ԱԻՆ-ի թեժ գծին հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է երեկոյան 9-ին։ Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի Պպետական նավթային ընկերության (SOCAR) գազատարի վրա։

Կրակը մարելու համար դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ-ի պետական հակահրդեհային ծառայության հրժեջները։

Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ։ Պետական նավթային ընկերությունում հավանական վարկած են համարում մետաղական կոռոզիան։

SOCAR ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովի հաղորդմամբ՝ դա ընկերության հիմնական գազատարներից մեկն է։

Վթարը տեղի է ունեցել «Գալմազ-Գազիմամեդ» 720 միլիմետրանոց գազատարի 23-րդ կիլոմետրի վրա։ Խողովակաշարը շահագործման էր հանձնվել 1975 թվականին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS