TOP նոր
» » » Գնդակահարված գեներալ Ռաիլ Ռզայեւի սինդրոմը հաղթահարվա՞ծ է

Գնդակահարված գեներալ Ռաիլ Ռզայեւի սինդրոմը հաղթահարվա՞ծ է

17-08-2020, 08:33 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
17 Օգոստոս 2020, 08:33 - NovostiNK
Գնդակահարված գեներալ Ռաիլ Ռզայեւի սինդրոմը հաղթահարվա՞ծ է


Նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին 2020 հուլիս 17-ին հեռակապով ընդունելիս, Իլհամ Ալիեւը ուրվագծել էր նոր մոտեցումներն արտաքին քաղաքականությանը: ԱՄՆ եւ Բրիտանիայի հետ սերտ կապերի էլ ավելի ամրապնդման ֆոնին նա դաշնակիցների եւ գործընկերների շարքում հարկ չէր համարել հիշատակել Ռուսաստանին: Այդ երկիրը, ինչպես նաեւ Վրաստանն ու Իրանը կարգվել էին հարեւանների դասին, «որոնք չպետք է անիմաստ պրոբլեմներ ստաղծեն Ադրբեջանի համար»:

Այժմ ընդունելով ԹՀ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, Բաքվի ռեժիմի պարագլուխը Ռուսաստանի համար ավելի ստորացուցիչ բանաձեւում է առաջ քաշել: Համաձայն Նախագահական ապարատի աղբյուրների՝ «համոզմունք է հայտնվել, որ Թուրքիան ինչպես մնացած ասպարեզներում, զենքի մատակարարման հարցում եւս դառնալու է մեր թիվ 1 գործընկերը»:

Հիշեցնենք, որ 2009 փետրվար 19-ին Բաքվում վարձու մարդասպանի կողմից իր տան մոտ գնդակահարվեց երկրի օդուժի եւ ՀՕՊ նախարար Ռաիլ Ռզաեւը: Վերլուծական շրջանակներում ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ սպանությանը նախորդած ամիսներին գեներալ Ռզաեւը բազմիցս արտահայտվել էր երկրի մարտական ավիացիայի եւ ՀՕՊ ռուսական շարակազմը այլ երկրների արտադրության ինքնաթիռներով եւ ռադարներով փոխարինելու օգտին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS