TOP նոր
» » » Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել

Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել

9-09-2020, 11:39 Դիտումներ: Ադրբեջան, Թուրքիա
9 Սեպտեմբեր 2020, 11:39 - NovostiNK
Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել


Թուրքիան եւ Ադրբեջանը նախատեսում են միասնական մեդիա հարթակ ձևավորել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը:

Ermenihaber-ը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Ալթունն ասել է, որ իրենց վիճակված է միասնական լինել, քանի որ, ըստ նրա, Թուրքիայի և Ադրբեջանի վրա հարձակվողները, «երկու պետությունների դեմ ապատեղեկատվություն տարածողները և իրենց բարի համբավը վնասողները» միավորվել են։

«Պայմանավորվել ենք Թուրքիա-Ադրբեջան մեդիա հարթակ ձևավորել: Քննարկել ենք այդ հարթակի միջոցով երկու երկրների մեդիադաշտերի ինտեգրված աշխատելու, ժողովուրդներին տեղեկատվություն տրամադրելու հարցում արդյունավետ գործելու, մասնավորապես՝ սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարելու հարցում համատեղ ռազմավարություն մշակելու վերաբերյալ հարցեր»:

Ալթունի կարծիքով՝ հնարավոր է գոհացուցիչ արդյունքների հասնել, եթե այս ոլորտներում երկու երկրների հնարավորությունները և փորձը մեկտեղվեն։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS