TOP նոր
» » » Ալիևը կրկին խոսել է նախապայմանների լեզվով` անտեսելով միջազգային հանրության կոչերը

Ալիևը կրկին խոսել է նախապայմանների լեզվով` անտեսելով միջազգային հանրության կոչերը

4-11-2020, 11:32 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
4 Նոյեմբեր 2020, 11:32 - NovostiNK
Ալիևը կրկին խոսել է նախապայմանների լեզվով` անտեսելով միջազգային հանրության կոչերը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի:Իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Ալիևն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թե փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը:

Ադրբեջանի նախագահը, փաստացի, ևս մեկ անգամ ընդունել է, որ իրենք են սանձազերծել պատերազմը, նշելով, որ, եթե Հայաստանը գնա զիջման, իրենք այսօր էլ պատրաստ են դադարեցնել պատերազմը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում, որի համար անհրաժեշտ են փոխզիջումներ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS