TOP նոր
» » » Ադրբեջանում խոսել են Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման մասին

Ադրբեջանում խոսել են Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման մասին

3-05-2021, 09:32 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
3 Մայիս 2021, 09:32 - NovostiNK
Ադրբեջանում խոսել են Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման մասին


Բաքուն հույս ունի ամռան ամիսներին մեծացնել ակտիվությունը Մոսկվայի հետ տարվող աշխատանքում ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման հարցով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է։ Անցյալ տարի պանդեմիայի հետ կապված որոշ միջոցառումներ ստիպված են եղել հետաձգել։ Հուսով ենք, որ այս տարի, ամռան ամիսներին այդ ուղղությամբ մենք կբարձրացնենք ակտիվությունը», - հայտարարել է Խալաֆովը լրագրողներին։

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը սահմանվել է 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Բաքվում ստորագրված պայմանագրով: Այն ուժի մեջ է մտել վավերագրերի փոխանակման օրը՝ 2011 թվականի հուլիսի 18 -ին։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային միջպետական սահմանի երկարությունը կազմում է 284 կմ։

Ավելի վաղ կողմերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ռուս-ադրբեջանական պետական սահմանին վիճելի հարցեր չեն մնացել: Սահմանային հարցերով համաձայնագրերն արդեն վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից։

Սահմանազատման հարցով ռուս-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնագիր է կնքվել 2013 թվականիմայիսի 15-ին Մոսկվայում: Հանձնաժողովն, ըստ պայմանագրի, կազմակերպում է օդային լուսանկարումը, քարտեզագրման աշխատանքները և սահմանի վերահսկողությունը:


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS