TOP նոր
» » » Ադրբեջանը հայտարարել է օկուպացված Շուշիում «Զանգեզուրի միջանցքի» երկրորդ ճանապարհի կառուցման մասին

Ադրբեջանը հայտարարել է օկուպացված Շուշիում «Զանգեզուրի միջանցքի» երկրորդ ճանապարհի կառուցման մասին

6-08-2021, 12:46 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
6 Օգոստոս 2021, 12:46 - NovostiNK
Ադրբեջանը հայտարարել է օկուպացված Շուշիում «Զանգեզուրի միջանցքի» երկրորդ ճանապարհի կառուցման մասին


Ադրբեջանը հայտարարել է օկուպացված Շուշի քաղաքում երկրորդ ճանապարհի շինարարության մասին։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Շուշիում երկրորդ ճանապարհի կառուցման մասին տեղեկացրել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ճանապարհների շահագործման եւ նորոգման գլխավոր վարչության պետի տեղակալ Հիդայաթ Ռուստամովը։

Նրա խոսքով՝ շինարարությունը կավարտվի 2024թ.։ I տեխնիկական կարգի ավտոճանապարհը կսկսվի М-6 ավտոճանապարհի 157-րդ կիլոմետրից՝ Հաջիղաբուլ-Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր։ Երկարությունը կլինի 81,6 կիլոմետր, տարբեր տեղամասերում այն կունենա երթեւեկության չորս եւ վեց գիծ։ Ռուստամովը նշել է, որ կամուրջների եւ թունելների շինարարության շնորհիվ ճանապարհին կապահովվի գերարագ ռեժիմ։

Միաժամանակ Ռուստամովը հայտարարել է Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ տեղամասի շինարարության մասին «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» ադրբեջանական մասում, որը կապահովի ելք դեպի Նախիջեւան։ Ավտոմայրուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024թ. (երկարությունը՝ 123,8 կիլոմետր, երթեւեկության 4-6 գիծ)։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS