TOP նոր
» » » Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար

5-09-2021, 11:31 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
5 Սեպտեմբեր 2021, 11:31 - NovostiNK
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար


Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ ՌԴ ՊՆ զինավանների զորանոցային-բնակարանային համալիր ապահովման կազմակերպման մրցույթի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար։

«Այս հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով անհապաղ բողոք է հղել ռուսական կողմին։ Նշվել է, որ նման ապատեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ոգուն։ Ռուսական կողմն ընդգծել է, որ դա տեխնիկական սխալ է եղել և համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար։ Ինչպես նաև, ապագայում նման հարցերին ուշադիր կվերաբերվեն», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։


Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS