TOP նոր
» » » Բաքվում քննարկել են Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները

Բաքվում քննարկել են Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները

2-12-2021, 08:34 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
2 Դեկտեմբեր 2021, 08:34 - NovostiNK
Բաքվում քննարկել են Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում բանակցություններ է վարել Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Զուբայդ Ջալալի հետ։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության, «հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների զարգացման և ռազմավարական գործընկերության մակարդակից, քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հիմնական վեկտորները»։

Հասանովն ու Ջալալին, հաղորդագրության համաձայն, քննարկել են նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները։ «Հասանովը նշել է համատեղ զորավարժությունների կարևորությունը երեք երկրների ռազմական անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման գործում և ընդգծել այդ ոլորտում ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS