TOP նոր
» » » Իրանի և Ադրբեջանի սահմանին ճանապարհային կամրջի կառուցման մասին համաձայնագիր է ստորագրվել

Իրանի և Ադրբեջանի սահմանին ճանապարհային կամրջի կառուցման մասին համաձայնագիր է ստորագրվել

26-01-2022, 08:49 Դիտումներ: Ադրբեջան, Իրան
26 Հունվար 2022, 08:49 - NovostiNK
Իրանի և Ադրբեջանի սահմանին ճանապարհային կամրջի կառուցման մասին համաձայնագիր է ստորագրվել

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և նրան ուղեկցող պատվիրակության Ադրբեջան կատարած այցի երկրորդ օրը ստորագրվել է Աստարաչայ գետի վրա ճանապարհային կամուրջ կառուցելու մասին համաձայնագիրը:

ParsToday-ի փոխանցմամբ, փաստաթուղթն այսօր Բաքվում ստորագրել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հեմաթովը և ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին։

Այսօր Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ներկայությամբ տեղի է ունեցել Աստարաչայ գետի վրա գտնվող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է. «Ճանապարհային կամրջի շինարարությունը կավարտվի մինչև այս տարվա վերջ»:

«Ադրբեջանի նախագահը և կառավարությունը հատուկ նշանակություն են տալիս Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը»,- հավելել է Մուստաֆաևը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS