TOP նոր
» » » Մոտ օրերս կտեսնենք՝ ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել Հայաստանը․ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի․ Բայրամով

Մոտ օրերս կտեսնենք՝ ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել Հայաստանը․ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի․ Բայրամով

4-04-2022, 08:16 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
4 Ապրիլ 2022, 08:16 - NovostiNK
Մոտ օրերս կտեսնենք՝ ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել Հայաստանը․ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի․ Բայրամով

«Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով բարձր մակարդակով լուրջ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանական կողմը միշտ է բանակցությունների համար բաց քաղաքականություն վարել։ Գտնում ենք, որ ապրիլի 6-ին նախատեսված հանդիպումը հերթական հնարավորությունն է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ օրեր անց Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման առնչությամբ։

«Ադրբեջանական կողմը բացեիբաց արտահայտել է իր դիրքորոշումը։ Չեմ ուզում կանխակալ հայտարարություններ անել, բայց կարծում եմ՝ մոտ օրերս կտեսնենք՝ որքանով լուրջ է Հայաստանը վերաբերվում այդ (հարաբերությունների կարգավորման-խմբ․) հարցին, ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել՝ առաջ շարժվելու համար։ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի»,- Բայրամովի խոսքերն է մեջբերել ԱՊԱ գործակալությունը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS