TOP նոր
» » » Էրդողանը գոհ է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներից

Էրդողանը գոհ է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներից

8-04-2022, 09:49 Դիտումներ: Ադրբեջան, Թուրքիա
8 Ապրիլ 2022, 09:49 - NovostiNK
Էրդողանը գոհ է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են երկկողմ համագործակցությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

Նշվում է, որ Ալիևն է զանգարահարել Էրդողանին, կողմերը քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպումը։ Ալիևը դրական է գնահատել ձեռք բերված արդյունքները։

Ալիևն ասել է, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբ Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք «ներառում են այդ թվում նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարումը»։

«Էրդողանն իր հերթին նույնպես գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքներից», -նշված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային և հեռահաղորդակցությունների բացումը կապահովի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, կնպաստի տարածաշրջանի երկրների զարգացմանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS