TOP նոր
» » » Ադրբեջանական կողմը հայտնում է բանակում վիրավորների մասին

Ադրբեջանական կողմը հայտնում է բանակում վիրավորների մասին

21-01-2014, 12:17 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
21 Հունվար 2014, 12:17 - NovostiNK
Ադրբեջանական կողմը հայտնում է բանակում վիրավորների մասինԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնում են բանակում որոշ միջադեպերի մասին, որոնց հետևանքով կան վիրավորներ:

Մասնավորապես, APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը, հայտնում է, որ շփման գծում տեղակայված N զորամասում 19-ամյա Ռոյալ Ռամիզօղլու Հուսեյնովը անվտանգության կանոնների խախտման արդյունքում ինքն իրեն վիրավորվել է տաբելային զենքից արձակած կրակոցի հետևանքով:

Haqqin.az-ն իր հերթին հաղորդում է, որ շփման գծում վթարի է ենթարկվել զինվորական մեքենա: Վթարի հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի ՊՆ N զորամասի երեք զինծառայողներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS