
Ինչպես հաղորդում է ИА REGNUM-ը, ԼՂՀ հակամարտության կարգավորման միջնորդներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիկը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) նոյեմբերի 4-ին հանդիպում կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկեն հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հետագա ընթացքը: Հենց այդ նույն օրն էլ համանախագահները կուղևորվեն Երևան: Երևանում նախատեսվում են նրանց հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Համանախագահների այցի նպատակը տարածաշրջան հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը: