
Բանն այն է, որ ադրբեջանական «Ազերյոլ» կանանց վոլեյբոլի թիմը, որն Ադրբեջանը ներկայացնում է Չեմպիոնների լիգայում, սպորտի սիրահարներին չափազանց զարմացրել է իր համազգեստով, որի վրա աչքի են զարնվել Հայաստանի դրոշի գույները: Ընդ որում, գույները հենց ՀՀ դրոշի գույների հերթականությամբ են եղել:
Ադրբեջանական կայքը հարցադրում է կատարում և իր տարակուսանքն արտահայտում.
«Հետաքրքիր է, թե ո՞ւմ մտքով է անցել նման հանճարեղ միտք ադրբեջանցի մարզիկներին հագցնել հայկական դրոշի գույներով մարզահագուստ: Ինչո՞ւ է որոշվել հենց հայկական դրոշի գույներով մարզահագուստ կրել և ինչու ոչ օրինակ Ադրբեջանի դրոշի գույներով»: