TOP նոր
» » » Ադրբեջանի պաշտպանության նախարարը զինվորական ողջույն տալ չի կարողանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարը զինվորական ողջույն տալ չի կարողանում

7-04-2014, 22:28 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
7 Ապրիլ 2014, 22:28 - NovostiNK
Ադրբեջանի պաշտպանության նախարարը զինվորական ողջույն տալ չի կարողանում
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ շեհիդների ծառուղի կատարած այցի ժամանակ ոչ ճիշտ զինվորական ողջույն է տվել, ինչի պատճառով նրան քննադատել և դատապարտել են սոցիալական ցանցերում:

«Չեմ զարմանում, որ Զաքիր Հասանովն անգամ ճիշտ զինվորական ողջույն տալ չի կարողանում: Անդրադառնամ նրա կողմից թույլ տրված ևս մեկ անթույլատրելի սխալի: Վերջերս երկրի ղեկավարի արտասահմանում գտնվելու ժամանակ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը և այլ հրամանտարներ այցելեցին սահմանամերձ շրջաններ: Դա միանգամայն սխալ է, քանի որ, եթե այնտեղ նրա հետ որևէ անցանկալի դեպք կատարվեր, երկիրը կարող էր մնալ առանց ղեկավարի: Կարող են առարկել, թե այժմ պատերազմական վիճակ չէ: Բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ նման բան չի պատահել»,- ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթին տրված հարցազրույցում հայտնել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Փորձագետը ափսոսանք է հայտնել, որ գեներալի կոչում կրող անձինք արտասահմանցի հյուրեր ընդունելու ժամանակ անզգուշություններ են թույլ տալիս:

«Պաշտպանության նախարարը նման սխալներ չպետք է թույլ տա: Նա պետք է օրինակ լինի բոլոր զինծառայողների համար: Բայց մամուլում բերված նրա լուսանկարներին նայելիս շատ սխալներ ենք նկատում»,- ասել է Ջաֆարովը:

Ռազմական փորձագետը նշել է, որ նման դեպքերը վնասում են Ադրբեջանի հեղինակությունը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS