TOP նոր
» » » Ղազախստանում ձերբակալվել է գրեթե 10 հազար մարդ

Ղազախստանում ձերբակալվել է գրեթե 10 հազար մարդ

11-01-2022, 09:47 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
11 Հունվար 2022, 09:47 - NovostiNK
Ղազախստանում ձերբակալվել է գրեթե 10 հազար մարդ

Ղազախստանի իրավապահ մարմինները մոտ 10 հազար մարդու են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվել է, որ խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը Ղազախստանի Տարազ քաղաքում Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների հետ առգրավել է «Մակարով» ատրճանակ, զրահաբաճկոն և այլն։

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։

Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS