TOP նոր
» » » Զելենսկին ստորագրել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին օրենքը

Զելենսկին ստորագրել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին օրենքը

22-06-2022, 09:11 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
22 Հունիս 2022, 09:11 - NovostiNK
Զելենսկին ստորագրել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին օրենքը

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և պայքարի մասին» Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Երկուշաբթի Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը։

«Ստորագրվել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին օրենքը: Դրա հիմնական բովանդակությունը պարզ է, բայց չափազանց կարևոր: Սա կանանց բռնությունից և խտրականության տարբեր ձևերից պաշտպանելու պարտավորություն է: Մենք կիսում ենք եվրոպական արժեքները: Մեզ համար մարդու կյանքն ու առողջությունն ամենաբարձր արժեքն է»,- ասվում է Զելենսկիի հայտարարության մեջ։

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Ստամբուլի կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների կողմից 2011 թվականի մայիսի 11-ին, այն դարձել է առաջին եվրոպական համաձայնագիրը, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Կոնվենցիան հաճախ անվանում են վիճահարույց փաստաթուղթ, մասնավորապես, քննադատների կարծիքով «գենդեր» հասկացության անորոշության պատճառով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS