
«Այո, առաքելությունը կփորձի այսօր մտնել Ղրիմի տարածք, հիմա նրանք շարժվում են Արմյանսկ բնակավայրի մոտ գտնվողն անցակետի ուղղությամբ»,-հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Տատյանա Բաեւան: Նրա խոսքով՝ խմբում ընդգրկված են 54 զինվորական եւ քաղաքացիական փորձագետներ՝ 29 երկրներից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մարտի 7-ին ԵԱՀԿ մամուլի քարտուղար Քեթի Բերթոնը հայտնել էր, որ զինվորական եւ քաղաքացիական անձանց խումբը Ուկրաինայի հրավերով փորձել է մտնել Ղրիմի տարածք առանց զենքի, սակայն նրանց կրկին անգամ դա թույլ չեն տվել: