Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր արտասահմանցուն անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ. այսպիսին է Վրաստանի հեռացող նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վերջին նախաձեռնություններից մեկը:
Նոյեմբերի 7-ին նախագահի ադմինիստրացիան հրապարակել է փաստաթղթերի ցուցակ, որն անհրաժեշտ է դիմում տալու համար՝ չափահաս քաղաքացուն անհրաժեշտ է իր հետ ունենալ իր երկրի անձնագիրն ու դրա՝ նոտարով հաստատված թարգմանությունը, որից հետո երկրի ղեկավարը կուսումնասիրի ու կստորագրի դիմումը մաքսիմալ նեղ ժամկետներում: Ընդ որում, ինքը՝ նախագահը, շտապեցնում է բոլոր ցանկացողներին. իր լիազորությունների ավարտին մնացել է շաբաթից մի փոքր ավելի ժամանակ:
Երկրի գործող նախագահն իր՝ անձնագրեր բաժանելու նախաձեռնությունը բացատրում է երկրի տնտեսության նկատմամբ հոգածությամբ: Իր խոսքով՝ վրացական քաղաքացիություն ստանալ հավակնողների շրջանում կան «գործարարներ, ովքեր վաղուց աշխատում են Վրաստանում: Երկրի քաղաքացու կարգավիճակով նրանք ավելի ակտիվ կաշխատեն ու ավելի շատ ներդրումներ կկատարեն»:
Սաակաշվիլին նշում է, որ մինչ այդ քաղաքացիություն հայցող դիմումների հոսքն անցնում էր արդարադատության նախարարության «ձեռքի տակով», որոնցից շատերն անհասկանալի պատճառներով մերժում էին ստանում: Այժմ նա որոշել է վերցնել նախաձեռնությունն իր ձեռքը:
Լիբերալի վերջին քայլը
Մինչ բոլոր ցանկացողներին քաղաքացիություն տալու որոշման կայացումը, Սաակաշվիլին արդեն նախաձեռնել էր քաղաքացիություն շնորհել Թուրքիայի վրացական ծագում ունեցող 2000 բնակիչներին:
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահական նստավայրում, որտեղ եւ իրականացվում է փաստաթղթերի ընդունումը, արդեն հերթեր են գոյացել:
Քաղաքացիություն ակնկալողների շարքերում են նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչներ, այդ թվում՝ Վրաստանի անմիջական հարեւաններ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներ: Քիչ չեն նաեւ Միջին Ասիայից, Մերձավոր Արեւելքից ու Աֆրիկայից եկածները:
Ընդ որում, վրացական նոր իշխանությունները՝ Բիձինա Իվանիշվիլիի թիմի ներկայացուցիչները, ընդհակառակը, մտահոգված են Վրաստան շտապող արտասահմանցիների այս հոսքով:
Մոտակա ժամկետներում երկրի խորհրդարանը մտադրված է քննարկել օրինագիծը երկրի վիզային օրենսդրության խստացման վերաբերյալ:
«Մեզ մոտ չափազանց լիբերալ է վիզային ռեժիմը: 118 երկրների քաղաքացիներ 360 օրերի ընթացքում կարող են ապրել Վրաստանում առանց վիզայի: Շատերը կարող էին ստանալ այն հենց օդանավակայանում: Այս կարգը փոփոխության կենթարկվի»,- հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալ Ալեքսանդր Բարամիձեն:
Հիշեցնենք՝ նախագահի ընտրությունները Վրաստանում անցկացվել էին հոկտեմբերի 27-ին: Ընտրություններում հաղթանակ է տարել «Վրացական երազ» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին՝ հավաքելով 62%-ից ավելի քվե:
Նրա ինաուգուրացիան կկայանա նոյեմբերի 17-ին:

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33