
Սաակաշվիլին եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների պարգևատումներ է շնորհել՝ եվրաինտեգրման գործընթացում Վրաստանին ցուցաբերած հատուկ աջակցության համար:
«Երբ ես նախագահ դարձա, առաջին բանը, որ արեցի երդմնակալությանը, բարձրացրի Եվրամիության դրոշը: Իմ կողմնակիցներին այդ քայլը թվաց ռոմանտիկ խելահեղություն, իսկ այն մարդկանց, որոնք սկեպտիկորեն էին տրամադրված՝ անպատասխանատու գործողություն: Դա տարօրինակ էր նաև Բրյուսելի համար. նրանց հետաքրքրում էր՝ ինչ է անում այդտեղ Եվրոպայի դրոշը»,- ասել է Սաակաշվիլին:
Նախագահը նշել է, որ իր առաջին այցը եղել է Վաշինգտոն, և այդտեղ էլ նա իրեն զգացել է ինչպես տանը: