TOP նոր
» » » Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի 18-ին

Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի 18-ին

17-07-2014, 18:23 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
17 Հուլիս 2014, 18:23 - NovostiNK
Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի 18-ին
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի խորհրդարանը կվավերացնի հուլիսի 18-ին նախատեսված արտահերթ նիստի ընթացքում։

Грузия online-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին։

Նա տեղեկացրել է նաև, որ նիստի ընթացքում ելույթ կունենա Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։ Համապատասխան գործընթացներից հետո փաստաթուղթը քվեարկության և վավերացման կներկայացվի, իսկ նիստին ներկա կգտնվեն նաև եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Լատվիայի, ինչպես նաև Բուլղարիայի արտգործնախարարները։ Նիստը կմեկնարկի ժամը 12-ին:

Հրավեր է ուղարկվել նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, սակայն նրա աշխատակազմը դեռ չի պատասխանել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS