TOP նոր
» » » Հայաստանն այն 94 երկրների ցանկում է, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չի սահմանել

Հայաստանն այն 94 երկրների ցանկում է, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չի սահմանել

27-08-2014, 09:54 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
Հայաստանն այն 94 երկրների ցանկում է, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չի սահմանել
27 Օգոստոս 2014, 09:54 - NovostiNK
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակել է այն 94 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները Վրաստան կարող են այցելել առանց մուտքի արտոնագրի: Հայաստանը նույնպես 94 երկրների ցանկում է: Ուստի ՀՀ քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել Վրաստան և մնալ այնտեղ մինչև 90 օր: Տեղեկացնում է Newsgeorgia.ru–ն:

Նախկինում առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող էին այցելել 118 երկրների քաղաքացիներ, իսկ այժմ դրանց թիվը հասցվել է 94-ի: Նոր ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով երկրի ստանձնած նոր ինտեգրացիոն ուղղություններն և կառավարության կողմից վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից:

Նոր օրենքի համաձայն՝ այն երկրները, որոնց վրա տարածվում է վիզային ռեժիմը, Վրաստանը կտա բազմակի մուտքի վիզաներ և քաղաքացիները իրավունք կունենան 180 օրվա ընթացքում Վրաստանում մնալ 90 օր: Ոչ վիզային ռեժիմը հիմնականում գործում է եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի և ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաև կարևոր գործընկեր երկրների համար, որոնց հետ Վրաստանն ունի առանձին երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր: Սույն երկրների քաղաքացիները կարող են այցելել Վրաստան առանց մուտքի արտոնագրի և կես տարվա ընթացքում այնտեղ մնալ 90 օր:

Ուսման, աշխատանքի կամ ընտանիքի անդամներին տեսակցելու համար Վրաստան այցելող քաղաքացիներին կտրվեն համապատասխան վիզաներ ավելի երկար ժամկետով, իսկ վիզաներն էլ հնարավոր կլինի ձեռք բերել իրենց երկրներում գործող Վրաստանի դեսապանություններից:

Նկատենք, որ մինչ այս փոփոխությունները օտարերկրյա քաղաքացիները Վրաստանում կարող էին մնալ առանց վիզայի մինչև 360 օր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS