TOP նոր
» » » Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

1-09-2014, 11:54 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
1 Սեպտեմբեր 2014, 11:54 - NovostiNK
Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և «Ինտերպոլից» պահանջել է նրան ընգրկել Կարմիր ցուցակում:

NTV.ru-ի փոխանցմամբ՝ Սահակաշվիլիին մեղադրում են պետական գումարները անձնական նպատակներով վատնելու, 2007թ.-ի խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշելու, «Իմեդի» ընդդիմադիր հեռուստաընկերությանը հետապնդելու մեջ:

Սահակաշվիլիի դեմ առաջին դատական նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 22-ին, սակայն այս պահին նախկին նախագահը գտնվում է երկրի սահմաններից դուրս և դժվար թե վերադառնա Վրաստան:

«Ինտերպոլի» Կարմիր ցուցակում ընգրկում են այն մարդկանց, ովքեր մեծ վտանգ են ներկայացնում և նրանց պետք է ձերբակալել և արտահանձնել այն երկիր, որը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS