TOP նոր
» » » Սկանդալ Բաթումում. ադրբեջանցին պատռել է Ալիևի նկարով պաստառը, իսկ չեխերը ոստիկանություն են կանչել

Սկանդալ Բաթումում. ադրբեջանցին պատռել է Ալիևի նկարով պաստառը, իսկ չեխերը ոստիկանություն են կանչել

20-11-2014, 15:06 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
20 Նոյեմբեր 2014, 15:06 - NovostiNK
Սկանդալ Բաթումում. ադրբեջանցին պատռել է Ալիևի նկարով պաստառը, իսկ չեխերը ոստիկանություն են կանչել
Բաթումում «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում սկանդալ է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ենի Մուսավաթը»։

Թերթ.ամի փոխանցմամբ՝ համաձայն տարածված տեղեկատվության՝ չեխական People in Need կազմակերպությունն Ադրբեջանին քննադատող պաստառ է փակցրել:

Դա տեսնելով՝ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել համաժողովին: Ադրբեջանական պատվիրակությունը դժգոհել է, որ մարդու իրավունքները ոտնահարվում են նաև այլ երկրներում, սակայն լուսանկարներ են տեղադրվել, որոնք հենց Ադրբեջանին են քննադատում:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Սալիմ Բաբաևը պատռել է վիրավորական պաստառը՝ Ադրբեջանի նախագահի նկարով, ինչից հետո Չեխիայի ներկայացուցիչները ոստիկանություն են կանչել:


Աղբյուրը՝ tert.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS