TOP նոր
» » » Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո կանցկացվի

Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո կանցկացվի

8-01-2015, 16:36 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
8 Հունվար 2015, 16:36 - NovostiNK
Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո կանցկացվի
Վրաստանի ազգային գրադարանում` Թբիլիսիում այսօր կկայանա կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո։

ԹԵՐԹ.am-ի փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչն է Վրացահայերի միությունը:

«Մենք կազմակերպել ենք երեկոն Վրաստանի մշակույթի նախարարության և Երևանում Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։ Երեկոն կբացվի Յուրի Մեչիտովի լուսանկարների և նկարիչ Արտյոմ Ալաբուլյանցի աշխատանքների ցուցադրությամբ։ Այնուհետև Թբիլիսիում Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանները կկարդան Սայաթ-Նովայի ստեղծագործությունները»,- նշել է Վրացահայերի միության ներկայացուցիչ Մարիամ Առաքելովան։

Նրա խոսքով՝ երեկոյի ընթացքում կներկայացվի նաև վավերագրական ֆիլմ՝ նվիրված Փարաջանովին, հյուրերի համար ելույթ կունենա «Ռուսթավի» վրացական ազգային պարերի անսամբլը և «Ջեյրան» հայկական ազգային պարային խումբը։

Երեկոյի մուտքն ազատ է։


Աղբյուրը՝ Tert.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS