TOP նոր
» » » Թբիլիսիի կենտրոնում այրվել է հայ վաճառականի տունը

Թբիլիսիի կենտրոնում այրվել է հայ վաճառականի տունը

13-01-2015, 17:47 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
13 Հունվար 2015, 17:47 - NovostiNK
Թբիլիսիի կենտրոնում այրվել է հայ վաճառականի տունը
Այս գիշեր այրվել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի պատմական շենքերից մեկը, որը կրում էր հայ վաճառական Ալեքսանդր Մելիք Ազարյանցի անունը: Այս մասին գրում է «Նյուզ Ջեորջիան»: Շենքը կառուցվել էր 1912-1915 թվականներին պետերբուրգցի ճարտարապետ Նիկոլայ Օբոլենսկու հատակագծով:

Ահազանգը ստացվել է գիշերը, այրվել է հինգհարկանի տան առաջին հարկը, վերելակի հորանը, տանիքը, մոտավորապես այրվել է 250-300 քմ տարածք: Դեպքի վայրում աշխատել է 16 մարտական հաշվարկ:

Հրդեհի պատճառով ոչ ոք չի տուժել, հրդեհի ժամանակ շենքում ընտանիք է եղել, որին կարողացել են ժամանակին բարեհաջող տարհանել: Առավել շատ տուժել են շենքի առաջին հարկում գործող օբյեկտները:

Հրդեհի պատճառն այս պահին հայտնի չէ: Քննություն է իրականացվում:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS