TOP նոր
» » » Վրաստանի արդարադատության նախարարը վիրահայերին անձնագրեր է հանձնել

Վրաստանի արդարադատության նախարարը վիրահայերին անձնագրեր է հանձնել

20-02-2015, 16:09 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
20 Փետրվար 2015, 16:09 - NovostiNK
Վրաստանի արդարադատության նախարարը վիրահայերին անձնագրեր է հանձնել
Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին Սամցխե-Ջավախք այցելության ժամանակ վրացական անձնագրեր է հանձնել ազգությամբ հայ երեք քաղաքացիների:

Մեդիամաքս-ի փոխանցմամբ՝ նախարարը տվյալ տարածաշրջանը ներկայացնող պատգամավորների եւ տեղական իշխանությունների հետ միասին հանդիպել է բնակիչներին: «Իշխանությունները ցանկություն ունեն կարգավորելու Սամցխե-Ջավախքում փաստաթղթերի խնդիրը»,- ասել է Տեյա Ցուլուկիանին:

Նա նաեւ նշել է, որ շուտով Սամցխե-Ջավախքի բնակիչները, ինչպես Վրաստանի մյուս քաղաքացիները, կկարողանան առանց մուտքի արտոնագրերի այցելել Եվրամիության երկրներ:

Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջաններում 2014թ. սեպտեմբերի 1-ից վրացական քաղաքացիություն ստանալու համար դիմել է Հայաստանի 72 քաղաքացի: Նրանցից 8-ը ստացել է քաղաքացիություն, 7-ը՝ մերժվել, մնացած դիմումները դեռ քննարկման փուլում են:


Աղբյուրը՝ Մեդիամաքս

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS