TOP նոր
» » » Թբիլիսիում ջրհեղեղի պատճառով հինգ մարդ է զոհվել

Թբիլիսիում ջրհեղեղի պատճառով հինգ մարդ է զոհվել

14-06-2015, 13:33 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
14 Հունիս 2015, 13:33 - NovostiNK
Թբիլիսիում ջրհեղեղի պատճառով հինգ մարդ է զոհվել
Թբիլիսիում ջրհեղեղը խլել է առնվազն 5 մարդու կյանք։

Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Դավիթ Նարմանիան փոխանցմամբ` առավոտվա տվյալներով հաստատվել է 5 մարդու մահը, այժմ որոնում են անհետ կորածներին, ասել է Նարմանիան՝ չհստակեցնելով անհետ կորածների թիվը։

«Ռուսթավի-2»-ի տվյալներով, մինչ այժմ չեն հայտնաբերել Կենդանաբանական այգու 3 աշխատողներին, որոնք հեղեղի ժամանակ փորձում էին փրկել կենդանիներին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Բացի այդ կենդանաբանական այգու հատվածում, որտեղից ջրհեղեղի ժամանակ գիշատիչներ են փախել, շրջափակում է արվել, հատուկջոկատայինները ոոնում են կենդանիներին։ Կենդանիների մի մասին գնդակահարել են, մյուսներին քնեցրել եւ տեղափոխել են գազանանոց։

Քաղաքի իշխանությունները բնակչությանը կոչ են արել դուրս չգալ տներից եւ մեքենա չօգտագործել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS