TOP նոր
» » » Վրաստանում Սգո օր է

Վրաստանում Սգո օր է

15-06-2015, 11:11 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
Վրաստանում Սգո օր է
15 Հունիս 2015, 11:11 - NovostiNK
Թբիլիսիում հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած հեղեղումների հետևանքով, այսօր ժամը 08.30-ի դրությամբ, արձանագրվել է 12 զոհ, 30 տուժած և 16 անհայտ կորած: Նախնական տվյալներով, զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակվել էին: Իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախել էր 30 գիշատիչ։

Ռիա Նովոստիի հաղորդմամբ, Վրաստանի Ֆինանսների նախարարությունը Թբիլիսիում հեղեղումների հասցրած վնասը գնահատել է 40 մլն լարի` 18 մլն ԱՄՆ դոլար:

Այսօր Վրաստանում հայտարարել է Սգո օր՝ ի հիշատակ հեղեղումների հետևանքով զոհվածների:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS