TOP նոր
» » » Վրաստանում ծխողների հաշվին բարձրացրել են թոշակները

Վրաստանում ծխողների հաշվին բարձրացրել են թոշակները

3-09-2015, 12:05 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
Վրաստանում ծխողների հաշվին բարձրացրել են թոշակները
3 Սեպտեմբեր 2015, 12:05 - NovostiNK
Վրաստանում սեպտեմբերի մեկից 6.7 տոկոսով ավելացրել են կենսաթոշակները: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, դրա համար անհրաժեշտ է եղել բյուջեի ծախսերն ավելացնել 30 մլն լարիով, միջոցներն արդեն հավաքվել են:

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ թոշակների բարձրացումը հնավար է դարձել ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի ավելացման շնորհիվ: Նշենք, որ հարկի բարձրացման արդյունքում ծխախոտը հարևան երկրում թանկացել է 20-25 տոկոսով:

Նշվում է, որ Վրաստանում կենսաթոշակ ստացողների թիվը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ավելացել է 17 հազարով, այսօր արդեն նրանց թիվը հասնում է 703 հազարի:

«Կենսաթոշակառուների կյանքի տևողությունն ավելացել է շնորհիվ բժշկական ապահովագրական փաթեթների շնորհիվ, որոնք տրվում են թոշակառուներին պետական բյուջեի միջոցներից»,-ասել է ֆինանսների նախարարը:

Վրաստանում կանանց համար կենսաթոշակային տարիքը սկսվում է 60 տարեկանից, տղամարդկանց՝ 65 տարեկանից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS