TOP նոր
» » » Վրաստանը բանակցում է «Գազպրոմի» հետ՝ ՌԴ-ից Հայաստան գազի տրանզիտի ավելացման համար

Վրաստանը բանակցում է «Գազպրոմի» հետ՝ ՌԴ-ից Հայաստան գազի տրանզիտի ավելացման համար

11-11-2015, 11:38 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
11 Նոյեմբեր 2015, 11:38 - NovostiNK
Վրաստանը բանակցում է «Գազպրոմի» հետ՝ ՌԴ-ից Հայաստան գազի տրանզիտի ավելացման համար
Վրաստանը, հավանաբար, կսկսի գազ գնել Իրանից: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Գռուզիա online» հաղորդմամբ՝ այսօրվա դրությամբ Վրաստան գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է, սակայն ինչպես ավելի վաղ ասել է էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն՝ իշխանությունները մտածում են էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի մասին: Եվ այս իմաստով ակտիվ աշխատանք է տարվում Իրանի հետ:

«Շուրջ երկու շաբաթ առաջ ես հանդիպել եմ դեսպաններին, մենք ակտիվ աշխատում ենք կառավարության անդամների հետ տնտեսության տարբեր ուղղություններով: Ես ոչնչով չեմ կառավարում, բայց ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այդ հարցում ակտիվ դերակատարում ունեմ»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Նա կարևորել է Իրանի հետ առավել ամուր և խորը առևտրային հարաբերությունների հաստատումը.

«Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը ևս մեզ անպայման անհրաժեշտ են: Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր կլինի, եթե իրանյան գազը մատակարարվի Վրաստան և գրեթե համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- հավելել է նա:

Աղբյուրը նշում է, որ բացի այդ Վրաստանը նաև բանակցություններ է վարում «Գազպրոմ» ընկերության հետ՝ Ռուսաստանի Հայաստան գազի տրանզիտի ավելացման համար, ինչպես նաև մասնավոր սեկտորին գազ մատակարարելու առումով: Վրաստանը, հիշեցնենք, 2007թ-ից չի ստանում ռուսական գազ, բայց ստանում է Հայաստան տրանզիտով մատակարարվող գազի 10 տոկոսը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS