TOP նոր
» » » Վրաստանում այսօր կկայանա նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը

Վրաստանում այսօր կկայանա նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը

17-11-2013, 10:53 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
Վրաստանում այսօր կկայանա նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը
17 Նոյեմբեր 2013, 10:53 - NovostiNK
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր կկայանա նորընտիր նախագահի երդմնակալությունը: Կպաշտոնակալի 44-ամյա Գեորգի Մարգվելաշվիլին, ով հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ: Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ նրա օգտին է քվեարկել ընտրողների 62.12 տոկոսը:

Արարողությունը աչքի չի ընկնի իր ճոխությամբ: Ինչպես հայտարարել են իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները, այսպիսի որոշումը ընդունվել է միջոցները տնտեսելու նպատակով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Արարողոււթյունը տեղի կունենա խորհրդարանի շենքի բակում: Այն կսկսվի տեղի ժամանակով ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 13:00-ին) և կտևի 45 րոպե: Երդմնակալությունից հետո նա երախտագիտություն կհայտնի ընտրողներին վստահության համար, կխոսի հետագա ծրագրերից՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող:

Կեսօրին Մարգվելաշվիլին ծաղիկներ կդնի Վրաստանի տարածքային ամբողջականության և միասնության համար պայքարում զոհված զինվորների հուշահամալիրին: Դրանից հետո կկայանա պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ 53 երկրների պատվիրակությունների ղեկավարների: Այնուհետև Մարգվելաշվիլին մի շարք կարճատև երկկողմ հանդիպումներ կանցկացնի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS