TOP նոր
» » » Վրաստանի վարչապետ. Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով

Վրաստանի վարչապետ. Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով

28-03-2016, 12:55 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
28 Մարտ 2016, 12:55 - NovostiNK
Վրաստանի վարչապետ. Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակացությամբ դիմել է Վրաստանի հայ քաղաքացիներին՝ շեշտելով, որ Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով: Հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:

Ինչպես նշվում է, որ Վրաստանի վարչապետն ու վրացի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Սուրբ Զատիկի կապակցությամբ այցելել են Թբիլիսիի Սուբ Գևորգ հայկական եկեղեցի:
«Ուզում եմ շնորհավորել մեր հայրենակից հայերին և բոլոր նրանց, ովքեր նշում են Հիսուսի Հարության տոնը։ Զատիկի տոնը բարության հաղթանակն է խավարի նկատմամբ։ Մենք ուրախ ենք այսօր գտնվել այստեղ։ Մեր բարեկամությունը շատ կարևոր է և այն պետք է փայփայել։ Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով։ Մենք ուրախ ենք, որ միասին կառուցում ենք մի երկիր, որը մշտապես հպարտ է, որ ամբողջ աշխարհի համար՝ որպես մի քանի մշակույթների համատեղ գոյության վայր, դրական օրինակ է ծառայում»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS