TOP նոր
» » » Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է

Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է

12-07-2016, 11:55 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է

12 Հուլիս 2016, 11:55 - NovostiNK
Օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքում Վրաստանի ՆԳՆ-ը ձերբակալել է 1992թ.-ին ծնված Նոդար Ա.-ին, կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում մեղադրանքով, որը կատարվել է հուլիսի 10-ի գիշերը, Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում: Այս մասին գրում է «Ջավախք նյուզ»-ը:

ՆԳՆ-ի տարածած տեղեկությունների համաձայն, հետաքննությունը հաստատել է, որ մեղադրյալ՝ Նոդար Ա.-ն մտել է Վաչիան գյուղի տներից մեկը: Տանտիրուհին և ընտանիքի անդամները, տեսնելով նրան, դիմադրել են, որի արդյունքում Նոդար Ա.-ն հարվածել է նրանց բութ առարկայով գլխի հատվածում: Կինը և իր երկու երեխաները մահացել են տեղում հասցված հարվածներից:

«Հանցագործությունը ծածկելու համար, մեղադրյալը միտումնավոր կերպով տունը հրդեհել է, և փախուստի դիմել: Ընտանիքի 4-րդ անդամը, փոքրիկ երեխան, ըստ նախնական տեղեկությունների, սպանվել է խեղդամահության հետևանքով: Իրավապահ մարմինները ձերբակալել են Վաչիան գյուղում կատարված սպանության մեղադրյալին միջադեպի երկրորդ օրը, թարմ հետքերով: Դեպքի վայրի մոտակա տարածքից առգրավվել են սպանվածներին պատկանող բջջային հեռախոսները: Նշանակվել են համապատասխան փորձաքննություն», – ասված է հայտարարության մեջ:

Ներքին Գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածը խոստովանել է իր կատարած հանցագործությունը: Հետաքննություն իրականացվում է ծանրացնող հանգամանքներում կանխամտածված հանցագործություն կատարելու փաստի վերաբերյալ (Վրաստանի Քրեական օրենսգրքի, 109-րդ հոդվածի, 3-րդ կետի «Ա» – ենթակետ):

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS