TOP նոր
» » » Թբիլիսիում պայթեցրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենան, հարուցվել է քրգործ

Թբիլիսիում պայթեցրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենան, հարուցվել է քրգործ

5-10-2016, 11:49 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
5 Հոկտեմբեր 2016, 11:49 - NovostiNK
Թբիլիսիում պայթեցրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենան, հարուցվել է քրգործ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամիձեի մեքենան պայթեցնելու և պատգամավորի նկատմամբ մահափորձ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը։

Ընդդիմադիր գործչի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին երեկոյան, երկրում խորհրդարանական ընտրություններից չորս օր առաջ։ Ավելին, նրա մեքենան պայթեցվել է Թբիլիսիի կենտրոնում։

Ինքը՝ պատգամավորը և նրա վարորդը պայթյունի ժամանակ եղել են մեքենայի մեջ, բայց ծանր վնասվածքներ չեն ստացել։ Փոխարենը երեք անցորդներ՝ տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց։ Բացի այդ, մեքենայի պայթյունի հետևանքով հարակից շուրջ տասը մեքենաներ են վնասվել։

Պատգամավոր Թարգամիձեն, ներկայացնելով կատրավածը, նկատել է, որ պայթյունը տեղի է ունեցել հեռակարավարման վահանակի միջոցով, որը կառավարվել է իրենց հետևող մեքենայի միջից։

Ըստ աղբյուրի, Թարգամիձեն կարծիք է հայտնել, որ պայթյունի հեղինակները կարող է բարձրաստիճան չինովնիկներ են իրավապահ մարմիններից, այսինքն՝ Վրաստանը կառավարող «Վրացական երազանք» իշխանական կուսակցությունից։

«Ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսել «դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածի շրջանակներում։ Մենք ամեն ինչ կանենք, որ որքան հնարավոր է շուտ բացահայտենք ճշմարտությունը։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ արդեն իրականացվում են», -հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Բեսիկ Ամիրանաշվիլին։

Աղբյուրը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ սա արդեն երկրորդ նույնաբնույթ դեպքն է. Կիրակի Գորիի շրջանում ընտրողների հետ պաշտպանության նախկին նախարար, պատգամավորի անկախ թեկնածու Իրակլի Օկրուաշվիլիի հանդիպման ժամանակ անհայտ անձը հրազենային կրակ էր արձակել, ինչի հետևանքով վիրավորվել էին նախկին նախարարի թիկնապահը և մեկ ակտիվիստ։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները կարողացել էին անմիջապես ձերբակալել կասկածյալին։

Կիրակի, հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակիցներն են իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS