TOP նոր
» » » Վրաստանի խորհրդարան անցնելու հնարավորություն է ստացել երեք կուսակցություն

Վրաստանի խորհրդարան անցնելու հնարավորություն է ստացել երեք կուսակցություն

10-10-2016, 12:16 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
Վրաստանի խորհրդարան անցնելու հնարավորություն է ստացել երեք կուսակցություն

10 Հոկտեմբեր 2016, 12:16 - NovostiNK
Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում երեք կուսակցություն: Լենտա.ռու կայքը գրում է, որ այս մասին է վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված քվեարկության միջանկյալ արդյունքները:

Քվեաթերթիկների 99,92 տոկոսի հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է 48,6 տոկոս ձայն, 27,14 տոկոս ձայնով երկրորդ տեղում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Խորհրդարան անցնելու հնարավորություն ունի նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը՝ հավաքելով 5 տոկոս ձայն:

jnews.ge կայքը գրում է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է Ախալքալաքի մեծամասնական ընտրաշրջանի 88 ընտրատեղամասերի տվյալները (ընդհանուր 89): Ըստ նախնական տվյալների, զգալի առավելությամբ հաղթում է իշխող կուսակցության թեկնածու Հենզել Մկոյանը՝ ստանալով 63,42 տոկոս (15731 ձայն) և երկրորդ փուլ չի լինի: Երկրորդ տեղը ձայների ամենամեծ քանակությանբ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանինն է, նա հավաքել է ձայների 17,08 տոկոսը, նրանց հաջորդում է Աշոտ Սահարյանը ձայների 7,01 տոկոսով:

akhaltskha.net-ը գրում է, որ Ախալցխա-Ադիգենի ընդհանուր ընտրատեղամասերում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ: Ըստ ԿԸՀ-ի նախընտրական հանձնաժողովի տվյալների, ոչ մի կուսակցություն ընտրողների ձայների 50 տոկոս չի ստացել: Ըստ ԿԸՀ-ի, համամասնական համակարգով՝ թիվ 44 Ախալցխայի մեծամասնական ընտրատեղամասում «Ազգային միասնական շարժումը» ստացել է ընտրողների 40,93 տոկոս, իսկ «Վրացական երազանքը»՝ 46,67 տոկոս: Ինչ վերաբերվում է մեծամասնական ընտրակարգին, Վաժա Չիտաշվիլին ստացել է ձայների 44,92 տոկոսը, իսկ Գիորգի Կոպաձեն՝ 35,88 տոկոս: Հաշվի առնելով այն փաստը, որ թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլ:

Խորհրդարանի մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլի վերջնաժամկետը ըստ ընտրական օրենսգրքի՝ նոյեմբերի 2-ն է: Մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլում կմասնակցեն այն երկու թեկնածուները, որոնք առաջին փուլում մնացած թեկնածուների համեմատ ամենաշատ ձայն են ստացել:

Ախալցխա-Ադիգենի ընդհանուր ընտրատեղամասում, ընտրությունների երկրորդ փուլում կմասնակցեն «Ազգային միասնական շարժումը» և «Վրացական երազանքը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS