TOP նոր
» » » Վրաստանում լռության օր է նախագահական ընտրություններից առաջ

Վրաստանում լռության օր է նախագահական ընտրություններից առաջ

26-10-2013, 15:45 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
26 Հոկտեմբեր 2013, 15:45 - NovostiNK
Վրաստանում լռության օր է նախագահական ընտրություններից առաջՎրաստանում լռության օր է նախագահական ընտրություններից առաջ: Վաղը Վրաստանի ընտրողները ընտրաթերթիկներում կտեսնեն թեկնածուների 23 ազգանուններ, որից մեկը խորհրդարանի նախկին նախագահ Ակակի Ասատիանին հանեց իր թեկնածությունը հոգուտ Ժողովրդավարական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեի: Փորձագետները խոսում են իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլիի հավանական հաղթնակի մասին արդեն առաջին փուլում:
Սոցիոլոգները կանխատեսումներում միակարծիք են տեղերի բաշխման հարցում, սակայն տարաձայնություններ ունեն թվաբանական նրբություններում: Բոլորի մոտ հաղթում է Գեորգի Մարգվելաշվիլին հիմնականում 45-47 տոկոսով, նրան հաջորդում է Դավիթ Բաքրաձեն 12-18 տոկոսով և եռյակը եզրափակում է Նինո Բուրջանաձեն 7-10 տոկոսով:
Վրաստանի հայ համայնքը, որը միշտ քվեարկում է իշխանությունների օգտին, այս անգամ թեկնածուներից ոչ մեկին նախապատվություն չի տա: Ինչպես նշել են Թբիլիսիի հայ համայնքում, թեկնածուներից ոչ մեկը պատշաճ տեղ չի հատկացրել հայկական հարցին իր ծրագրում, ոչ ոք չի խոսում հայկական եկեղեցիները վերադարձնելու մասին: Բիձինա Իվանիշվիլիից բացի, որը Ջավախքում հայտարարեց թե «շատ է սիրում հայերին», ոչ ոք այլևս ոչինչ չասեց: Ավելին, թեկնածու Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ «կդառնա վրացիների նախագահը»՝ ակնհայտորեն նկատի ունենալով, որ ազգային փոքրամասնություններն իրավազուրկ կլինեն իր ընտրվելու դեպքում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS