TOP նոր
» » » Բաքվում նոր զորավարժություն է նախատեսված՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

Բաքվում նոր զորավարժություն է նախատեսված՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

28-08-2019, 11:54 Դիտումներ: Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա
28 Օգոստոս 2019, 11:54 - NovostiNK
Բաքվում նոր զորավարժություն է նախատեսված՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բաքվում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայանալիք «Eternity-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին, հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի ԶՈՒ զորախաղերի կենտրոնում և դաշտային պայմաններում:

Համակարգչային աջակցությամբ ուղեկցվող զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 2-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 6-ը:

Նշվում է, որ վերոհիշյալ երկրների զինված ստորաբաժանումները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված հանձնառություններ են ստանձնելու:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS