TOP նոր
» » » «Վրացական երազանքի» կողմնակիցները Թբիլիսիի փողոցներում տոնում են հաղթանակը

«Վրացական երազանքի» կողմնակիցները Թբիլիսիի փողոցներում տոնում են հաղթանակը

28-10-2013, 09:35 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
28 Հոկտեմբեր 2013, 09:35 - NovostiNK
«Վրացական երազանքի» կողմնակիցները Թբիլիսիի փողոցներում տոնում են հաղթանակը«Վրացական երազանքի» կողմնակիցները հոկտեմբերի 27-ի երեկոյան` exit-poll –երի տվյալների հրապարակումից հետո, Թբիլիսիի փողոցներ են դուրս եկել` տոնելով իրենց թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը:

«Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ տոնելու ընթացքում «Վրացական երազանքի» կողմնակիցների երկու մեքենաներ նույնիսկ վթարվել են Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելի պողոտայում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Մի քանի մեքենաներ ազդանշանելով շարասյուն են կազմել: «BMW»-ն շրջվել է, դրան է բախվել «Մերսեդեսը»: Վթարից հետո պողոտայում երթեւեկությունը խցանվել է, հետո մեքենաները քարշակելով տարել են հարեւան փողոց:

Հոկտեմբերի 27-ի երեկոյից Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երեք-հինգ մեքենաներով շարասյուն կազմած ընթավել են «Վրացական երազանքի» կողմնակիցները` տոնելով հաղթանակը: Բաց պատուհաններից մարդիկ ծածանել են Վրաստանի եւ քաղաքական դաշինքի դրոշները:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի` ընտրատեղամասերի 70%-ի տվյալների հաշվարկից հետո Մարգվելաշվիլին ստացել է 62, 13% ձայն, իսկ «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բարքրաձեն` 21,88%: Բաքրաձեն արդեն ընդունել է պարտությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS