TOP նոր
» » » «Ես չեմ իջնի Միշայի մակարդակին, նա թմրանյութերի ազդեցության տակ էր...»

«Ես չեմ իջնի Միշայի մակարդակին, նա թմրանյութերի ազդեցության տակ էր...»

28-10-2013, 09:53 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
«Ես չեմ իջնի Միշայի մակարդակին, նա թմրանյութերի ազդեցության տակ էր...»
28 Հոկտեմբեր 2013, 09:53 - NovostiNK
Երեկ Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցած Վ. Չախալյանի եւ Մ. Սաակաշվիլիի «զրույցը» շարունակում է մնալ թե´ վրացական, թե´ հայկական լրատվական կայքերի գլխավոր քննարկման թեման: Միջադեպից հետո Մ. Սաակաշվիլին կարծիք էր հայտնել, որ Վ. Չախալյանը պատվեր է կատարել՝ Վրաստանի կառավարության պատվերը:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Վ. Չախալյանի հետ:

-Պարո՛ն Չախալյան, բոլորին հետաքրքրեց ձեր «զրույցը» Վրաստանի նախագահի հետ, կպատմեք` ինչո՞ւ այդպես ստացվեց, դուք անակնկալի՞ եկաք, թե՞...

-Միշան եւս մեկ անգամ ապացուցեց, որ իր վերաբերմունքն ու պահվածքը երբեւիցե հարիր չի եղել երկրի նախագահի վարմունքի հետ: Եթե դուք իրա բառապաշարը հասկանայիք, ինքը փողոցային բառապաշար էր օգտագործում... Սկզբից ճիշտն ասած նորմալ լսում էր, կադրերը ամբողջովին մոնտաժված են, որովհետեւ մի քանի րոպե ինքը ինձ ուշադիր լսեց: Ես բարձրացրեցի, նրան ասացի մեր բոլոր խնդիրները՝ ե´ւ դպրոցների հետ կապված, ե՛ւ եկեղեցիների հետ կապված, բոլոր- բոլորը հարցերը՝ իմ ձերբակալությունը, դատավարությունը... ինքը լսում էր, նորմալ լսում էր, ուղղակի հասանք այն պահին, որ ասացի՝ դուք պիտի պատասխան տաք այն ամեն ինչի համար, որ դուք կատարել եք Ջավախքում: Այ այդտեղ հատավ իրա համբերությունը, եւ ինքը ոչ ադեկվատ քայլերի գնաց:

-Դուք թողեցիք ու հեռացաք... հետո ասացիք, որ «ադին նա ադին» հանդիպելու «հրավեր» եք ստացել:

-Ճիշտն ասած, ես շատ շուտ հասկացա, որ ինքը ուզում է պրովակացիա անել եկեղեցու հայաթում եւ հանգիստ դուրս եկա եւ իրեն էլ քաղաքակիրթ ձեւով դուրս հրավիրեցի այդտեղից, եւ ինքը չկարողացավ մտնել ու մոմ վառել, եւ նա մտավ գեղեցկության սրահ: Ամբողջը ծագեց այն ժամանակ, երբ ինքը ուզում էր մտնել մեր եկեղեցին ու մոմ վառել, ես էլ ասացի, որ ինքը այդ իրավունքը չունի: Ու հետո սկսվեց այդ զրույցը, որն այդպես ավարտվեց:

Սա շատ էժանագին քարոզարշավ էր, նա կամերաների առաջ խոսում էր, մոնտաժն այնպես էին արել, որ իբր մեզ ասում էր «վախկոտ»: Իսկ ես ինչ որ ուզում էի ասած լինել 5-6 տարվա ընթացքում, ասացի, իսկ ինքը ոչ մի բան չէր կարողանում հակաճառել, բացարձակապես:

-Հիմա ի՞նչ է լինելու, գնալու՞ եք հանդիպման:

-Չէ, ախր ինքը էդ մարդը չէ, որ ես իրա հետ ադին-ադին գնամ, իսկապես էդ մարդը չէ, ուղղակի հինգ տարի համբերեցի, եւ ես երեկ էլ պրովակացիաների չենթարկվեցի, 10-15 րոպե կհամբերի էլի, ինքը ամեն ինչի մասին էլ տեղյակ է՝ ինչ վիճակ էր Ջավախքում:

Հետո ամենայն պատասխանատվությամբ առաջինը ձեզ եմ ասում, որ ինքը թմրանյութերի ազդեցության տակ էր, եթե կասկածում են, ուզում են իմ խոսքերը ստուգեն, թող իրան ստուգեն... իրա պահվածքը նորմալ մարդու պահվածք չէր, նա, հայերեն ասեմ, սթափ վիճակում չէր: Անգամ ասում են` ինքը վատ է եղել, դրա համար իրա թիկնապահները ստիպված են եղել նրան մտցնելու կանացի գեղեցկության սրահ ու վրան ջուր-մուր են լցրել, դա եկեղեցու դեմն էր:

-Պարոն Չախալյան, ձեզ մեղադրում են, որ դուք քարոզում են «Միացյալ ազգային շարժման» դեմ, կոնկրետ կապ ունե՞ք կառավարության հետ:

-Նորից անհեթեթություն է, անհեթեթություն, այսօր ոչ մեկին էլ ձեռ չէր տա, որ ես Միշային սիկտիր անեի Ախալքալաքից, ոչ մեկին, այդ թվում նաեւ Վրաստանի կառավարությանը: Ինքը որ կառավարվող է եղել եւ միայն կառավարվող է եղել, միշտ ինչ-որ մեկի հրահանգներն է կատարել, ինքը պատկերացնում է, որ եթե ինչ-որ բան կատարվում է այս աշխարհում, ուրեմն հրահանգ է կամ պատվեր, նման բան չկա:



Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS