TOP նոր
» » » Վրաստանը դեռ չի պատրաստվում ցամաքային սահմանները բացել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանը դեռ չի պատրաստվում ցամաքային սահմանները բացել կորոնավիրուսի պատճառով

3-07-2020, 14:40 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
3 Հուլիս 2020, 14:40 - NovostiNK
Վրաստանը դեռ չի պատրաստվում ցամաքային սահմանները բացել կորոնավիրուսի պատճառով


Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ հարցը:Այդ մասին, լրագրողներին հայտնել Է վարչապետ Գեորգի Գախարիան:

Մայիսի սկզբին Գախարիան հայտարարել Էր, որ հունիսի 15-ից Վրաստանը կբացվի ներքին զբոսաշրջության ծառայության տրամադրման համար, իսկ հուլիսի 1-ից պատրաստ կլինի ընդունել օտարերկրացի զբոսաշրջիկներին: «Մենք առայժմ չենք կարող հապճեպ քայլեր անել ցամաքային սահմանները բացելու կապակցությամբ: Վրաստանի քաղաքացիների կողմից ցամաքային սահմանները հատելը, ինչպես նաեւ այն ամենը, ինչը կապված Է բեռների փոխադրման հետ, իրականացվում Է բացարձակապես անարգել»,-հայտարարել Է վարչապետը:

Նրա խոսքով՝ վրացական կողմը մեծ հարմարավետություն Է ստեղծում միջազգային ընկերությունների եւ փոխադրողների համար: Միեւնույն ժամանակ իշխանությունները վերահսկում են յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենա եւ ստուգում վարորդների առողջական վիճակը:

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի վերջին դադարեցրել Էր ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, իսկ մարտի կեսերին՝ փակել ցամաքային սահմանները: Վրաստանը սահմանակցում Է Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ Ռուսաստանին: Ավելի վաղ ՌԴ-ի հետ կապերի գծով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս Է հայտնել, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը կբացվի մոտ ժամանակներս:

ԵՄ-ի խորհուրդը հունիսի 30-ին համաձայնեցրել Է հանձնարարականը Եվրամիություն ոչ պարտադիր ուղեւորությունների համար սահմանափակումներն աստիճանաբար հանելու մասին, ընդունելով այն երկրների ցուցակը, որոնց համար սահմանները կարող են բացվել հուլիսի 1-ից: Դրա մեջ մտել Է, այդ թվում՝ Վրաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS