TOP նոր
» » » Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ

Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ

12-07-2020, 11:26 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ


12 Հուլիս 2020, 11:26 - NovostiNK
Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74⁰ և արևելյան երկայնության 43.73⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվական ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է՝ Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ, Ալավերդի քաղաքում 2 բալ և Կողբ գյուղում 2 բալ ուժգնությամբ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS