TOP նոր
» » » Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում

Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում

27-07-2020, 09:09 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
27 Հուլիս 2020, 09:09 - NovostiNK
 Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում


Երեկ կեսօրին Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքաում Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մի խումբ ադրբեջանցիներ, հակահայկական բողոքի հավաք են կազմակերպել «Վերջ օկուպացիային-ազատություն Ղարաբաղին» և «Այս պայքարում Վրաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ» կարգախոսերով: Այս մասին գրում է «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Նրա որակմամբ, սա ոչ այլ ինչ է, քան ռազմատենչ կոչ հակամարտության կողմ չհանդիսացող երրորդ երկրում և միջէթնիկ բախմանը նպաստող գործողություն բազմազգ Վրաստանում:

«Իսկ հակահայկական բողոքի հավաքից հետո, նույն Քվեմո-Քարթլի նահանգի Սադախլո բնակավայրի ոստիկանության շենքի մոտակայքում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել ազգությամբ հայ երիտասարդի և դիմել փախուստի:

Սա շատ վտանգավոր միջադեպ է և կարծում եմ Վրաստանի իրավապահ մարմիները պետք է անհապաղ կանխեն նման միջադեպերը՝ մեղավորներին պատժելով օրենքի ամբողջ խստությամբ: Հակառակ դեպքում այն հղի է անկանխատեսելի և անցանկալի հետևանքներով»,-գրել է Արմեն Ավետիսյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS