TOP նոր
» » » Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված

Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված

9-08-2020, 11:49 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
9 Օգոստոս 2020, 11:49 - NovostiNK
Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված


Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված։

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ անցկացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում կանխամտածված սպանության եւ հրազենի ապօրինի ձեռքբերման եւ պահման հատկանիշներով բերման է ենթարկվել 1983 թվականին ծնված Ա․Գ․-ն։

Որպես պատիժ այդ հանցագործության համար նախատեսված է 7-15 տարվա ազատազրկում։

«Քննությունը պարզել է, որ մեղադրվող Ա․Գ․-ն փոխադարձ տարաձայնությունների հետեւանքով հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ․Մ․-ին, որը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Իրավապահներն անձնական հետախուզման արդյունքում առգրավել են հրազենը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ին։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանց նախորդել է հրաձգությունն ու Քուլաքամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը։ Շուրջ երկու տասնյակ մարդ հրկիզել է «Արթսեք» հյուրանոցը քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ եւս չորս տուն։ Ենթադրվում է, որ տներից մեկը պատկանում է հյուրանոցի տիրոջը, իսկ մյուսները՝ նրա բարեկամներին։

Անկարգությունների մասնակիցները շատ ագրեսիվ էին, նրանցից մի քանիսի մոտ կային մահակներ։ Վնասվել է մի քանի ավտոմեքենա։ Բախումների հետեւանքով առնվազն մեկ մարդ է տուժել եւ տեղափոխվել քաղաքային հիվանդանոց։ Քաղաքում դեռեւս մոբիլիզացված է հատուկ նշանակության ծառայությունն ու հատուկ տեխնիկան, ինչպես նաեւ պարեկային ոստիկանությունը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS