TOP նոր
» » » Վրաստանի վարչապետը հայտնել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Վրաստանի վարչապետը հայտնել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

10-09-2020, 14:39 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
10 Սեպտեմբեր 2020, 14:39 - NovostiNK
Վրաստանի վարչապետը հայտնել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին


Վերջին օրերին Վրաստանում նկատվում է կորոնավիրուսով վարակվածների թվի զգալի աճ: Այսօրվա 57 դեպքը և երեկվա 44 դեպքը ուղղակիորեն ցույց են տալիս, որ երկրում համավարակաբանական իրավիճակը փոխվում է։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նա նշել է, որ երկրում իրավիճակը վերահսկվում է:

Ըստ Գախարիայի, այն բանի համար, որ վարակի դեմ պայքարի կառավարության ռազմավարությունը իրականացվի, հարկավոր կլինի երկրում որոշակի սահմանափակումներ սահմանել:

«Ինչպես և ենթադրում էինք, փաստորեն, սկսվում է երկրորդ ալիքի գործընթացը, խուճապի հիմք չկա, իրավիճակը վերահսկվում է: Ինչպես գիտեք, համավարակի առաջին իսկ օրվանից Վրաստանի կառավարությունը ձեռնարկեց ժամանակին և արագ քայլեր, և այդ քայլերի ամենակարևոր ուղղություններից մեկը վարակի տարածման ռիսկերի կառավարումն էր, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և նույնիսկ քաղաքական կյանքը վարակին հարմարեցնելը:

Օրինակ, համաճարակի առաջին օրերին մեր առողջապահական համակարգը օրական կատարում էր շուրջ 150 «PCR» թեստ: Այսօրվա դրությամբ առողջապահական համակարգը կարող է կատարել, միջին հաշվով, վեց-յոթ հազար թեստ և շուտով հնարավոր կլինի կատարել 10 000 թեստ: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, և խուճապի պատճառ չկա»,- ասել է Գախարիան:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS