
Վրաստանի նախագահը դիմում է Եվրամիությանը՝ տարածաշրջանում խաղաղության համար։
Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերում գրել է․ «Ես ուզում եմ դիմել Եվրամիությանը: Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը բոլորն Արևելյան գործընկերության անդամ են: Եթե դա ինչ-որ բան է նշանակում, ես համոզված եմ, որ նշանակում է, մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը բխում են Եվրոպայի գերագույն շահերից: Եվրոպան պետք է օգտագործի իր ուժը՝ խաղաղության և դեէսկալացման համար»,- գրել է Զուրաբիշվիլին:
Նշենք, որ Վրաստանի նախագահը դիմել էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ կոչ անելով վերսկսել երկխոսությունը։