TOP նոր
» » » Վարչապետի պաշտոնում առաջինը կայցելեմ Ադրբեջան. Վրաստանի նոր վարչապետ

Վարչապետի պաշտոնում առաջինը կայցելեմ Ադրբեջան. Վրաստանի նոր վարչապետ

23-02-2021, 11:32 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
23 Փետրվար 2021, 11:32 - NovostiNK
Վարչապետի պաշտոնում առաջինը կայցելեմ Ադրբեջան. Վրաստանի նոր վարչապետ


Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ վարչապետի պաշտոնում առաջինը կայցելի Ադրբեջան: Նրա խոսքով՝ «շատ լավ հարաբերություններ» ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ և կարծում է, որ նրանք կկարողանան լեզու գտնել սահմանի սահմանազատման-գծանշման հարցում: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

«Ադրբեջանը մեր շատ մտերիմ ընկերն է, ռազմավարական գործընկեր երկիրը, որը ղեկավարում է իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Իմ առաջին այցերից մեկը, հավանաբար, կլինի Ադրբեջան:

Մենք երկխոսություն կվարենք մեր եղբայր երկրի` Ադրբեջանի հետ: Հավատում եմ, որ պարոն Ալիևը և մեր ընկեր ադրբեջանական կողմը խելամիտ որոշում կկայացնեն, և մենք խելամիտ որոշումներ կկայացնենք: Մենք կկարողանանք բանակցել և գտնել ընդհանուր լեզու: Մեզ համար սա դժվար չի լինի», - հայտարարել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրաց-ադրբեջանական սահմանի շուրջ լարվածություններ են առաջացել և սահմանազատման գործընթացում կան չհամաձայնեցված տարածքներ, որտեղ և գտնվում է Դավիթ Գարեջիի վանական համալիրը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS