TOP նոր
» » » Մենք աշխատում ենք ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Մենք աշխատում ենք ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

6-05-2021, 09:11 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
6 Մայիս 2021, 09:11 - NovostiNK
Մենք աշխատում ենք ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ. Վրաստանի էկոնոմիկայի նախարար


Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, կառավարությանը հաջողվում է վարակվածների թվի աճի ֆոնին կառավարել համավարակը՝ առանց փակելու բիզնեսը: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտնել է լրագրողներին:

«Այսօր մենք կարողանում ենք լուծել մի շատ բարդ խնդիր՝ անցյալ տարի, այս ժամանակ, երբ վարակման մակարդակը համեմատաբար բարձր էր, մենք դա կարգավորեցինք փակելով բիզնես ոլորտը, այդ փակումները բավականին կոշտ էին, չնայած այն բանին, որ դա չէր վերաբերում ռազմավարական օբյեկտներին: Այս տարի մեզ հաջողվում է հասնել նույն նպատակին, այսինքն՝ կառավարել համավարակը՝ առանց փակումների: Մենք զուգահեռ աշխատում ենք զբոսաշրջության ուղղությունը բացելու և վերականգնելու և զուգահեռաբար համավարակը կառավարելու գծով: Դա արվում է առանց փակումների: Դա շատ բարդ է, բայց հնարավոր է, և պատվաստումը դրան կօգնի»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է ցամաքային սահմանի բացմանը, Նաթիա Թուրնավան ասել է, որ իրենք այս ուղղությամբ նույնպես աշխատում են:

«Աշխատանքներ են տարվում, որ կիրառվեն մոտավորապես նույն կանոնակարգերը, որոնցով մենք կառավարում ենք օդային սահմանները: Օրինակ՝ պատվաստված այցելուների համար ավելի հեշտ կլինի մուտքը և այլն: Մենք մտածում ենք, թե ինչպես կարելի է ցամաքային սահմանների դեպքում էլ կիրառել նույն սկզբունքը, և կարծում ենք, որ դա հնարավոր կլինի պատվաստման արագ տեմպի ֆոնին», – ասել է Թուրնավան:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS