TOP նոր
» » » Ընդդիմադիրն ու լրագրողները ներխուժել են Վրաստանի խորհրդարան

Ընդդիմադիրն ու լրագրողները ներխուժել են Վրաստանի խորհրդարան

12-07-2021, 14:16 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
12 Հուլիս 2021, 14:16 - NovostiNK
Ընդդիմադիրն ու լրագրողները ներխուժել են Վրաստանի խորհրդարան


Այսօր առավոտյան Թբիլիսիում կրկին լարվել է իրավիճակը։ Ինչպես հաղորդում Է Sputnik-ի վրացական ծառայությունը, ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք նախօրեին հանրահավաքի ժամանակ պահանջում էին կառավարության հրաժարականը, ներխուժել են խորհրդարանի շենք՝ պահանջելով հանդիպում պատգամավորների հետ:

Դեպքից րոպեներ առաջ հայտարարություն էր արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՝ հստակ հասկացնելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Վարչապետը՝ իր և կառավարության հրաժարականը պահանջող ակցիաները որակել է հակապետական և հակազգային գործողություններ, Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին մեղադրելով հակապետական սադրանք ծրագրելու մեջ:Միևնույն ժամանակ երեկոյան ժամը վեցին կրկին բողոքի ցույց էր սպասվում կառավարության մոտ։

Ակցիաների սրման պատճառ էր դարձել վրացական «Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահը։ Վերջինս հուլիսի 5-ին Թբիլիսիում ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից։ Օպերատորի մարմինը կիրակի օրը՝ հուլիսի 11-ի առավոտյան իր տանը հայտնաբերել էր մայրը։

Նույն օրը տուժել էր ավելի քան 50 լրագրող։ Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտարարում են, որ իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն այն բանի համար, որ անկարգությունների ժամանակ չեն կարողացել պաշտպանել իրենց քաղաքացիներին։
Ծեծկռտուք է սկսվել հենց նիստերի դահլիճում։ Կարգադրիչները փորձում են մարդկանց դուրս բերել դահլիճից։

Խորհրդարանի խոսնակի տեղը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք ամբիոնում կախել են Վրաստանի եւ Եվրամիության դրոշները: Նրանք ամբիոնից պահանջում են կառավարության հրաժարականը։ Խորհրդարանի լիագումար նիստը տապալվել է ։


Աղբյուրը՝ pastinfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS