TOP նոր
» » » Վրաստանում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Վրաստանում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

5-10-2021, 13:50 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
5 Հոկտեմբեր 2021, 13:50 - NovostiNK
Վրաստանում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները


Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծվել է համատեղ վարժանքների ընթացքում երկու երկրների զինծառայողների ձեռք բերած փորձի կարևորությունը:

Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Արցախյան վերջին պատերազմում ցուցաբերած աջակցության համար:

Կողմերը հատկապես նշել են, որ պետությունների ղեկավարների հարաբերությունները դրական ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության ոլորտում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS